29 Դեկտեմբեր 2023 | 14:15
ՊՆ-ին մեկ ամսից ավելի ժամանակ է անհրաժեշտ եղել՝ պարզելու, որ հայցվող տեղեկատվությունը պետական և ծառայողական գաղտնիք է
Factor.am-ը նոյեմբերի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե իտալական արտադրության քանի՞ մոդուլային զորանոց է ձեռք բերել նախարարությունը, որի մասին խոսվել էր Ազատի զինվորական կացարանում ողբերգական դեպքից հետո, արդյոք ձեռքբերված զորանոցներն արդեն մոնտաժվել և շահագործվում են։ Հարցումը ստանալուց 6 օր անց նախարարությունից պատասխանել էին, որ «տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ …