ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Եվրոպայի խորհուրդը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել անցած շաբաթ կալանավորված լրագրողներին և չեղարկել լրատվամիջոցների այլ աշխատակիցների նկատմամբ կիրառված դատական ​​վերահսկողության միջոցները, գրում է Stockholm center for freedom-ը։

ԵԽ Լրագրողների անվտանգության պլատֆորմը պաշտոնական պատասխան է խնդրել Թուրքիայի կառավարությունից մինչև հուլիսի 30-ը։

Այս կոչը հնչում է ապրիլին երեք լրագրողների կալանավորումից հետո, որոնք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ»։ Թուրքական ոստիկանությունն ապրիլի 23-ին մի շարք համակարգված ռեյդեր էր իրականացրել Ստամբուլում, Անկարայում և հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում, ինչի արդյունքում 9 քուրդ լրագրող է ձերբակալվել։ Լրագրողները ոստիկանությունում պահվել են մինչև ապրիլի 26-ը, երբ վերջապես կարողացել են ցուցմունք տալ։

Ցուցմունքներից հետո Mezopotamya-ի քուրդ լրագրողներ Մեհմեդ Ասլանը և Էսրա Սոլին Դալը, ինչպես նաև մեկ այլ լրագրող՝ Էրդողան Ալայումաթը կալանավորվել են։

Մնացած վեց լրագրողները, որոնք աշխատում են տարբեր քրդական լրատվամիջոցներում, ազատ են արձակվել դատական ​​հսկողության ներքո, ինչը նշանակում է, որ նրանք պետք է պարբերաբար ստուգվեն ոստիկանական բաժանմունքում և նույնպես ենթակա են ճանապարհորդության արգելքի:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) նույնպես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ձերբակալությունները և կոչ անելով դադարեցնել քուրդ լրագրողների նկատմամբ պարբերական ոտնձգությունները։

«Թուրքիայի իշխանությունները շարունակում են հետապնդել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և հետևողականորեն չեն կարողանում հավաստի ապացույցներ տրամադրել նրանց դեմ ուղղված ահաբեկչության մեղադրանքները հիմնավորելու համար: Միակ պատճառը, որ դատարանները թաքցնում են իրենց հետաքննության վերաբերյալ իրենց գաղտնիության հրամաններով, որևէ օրինախախտման ապացույցների բացակայությունն է։ Հերթական անգամ քուրդ լրագրողներին ստիպում են օրեր անցկացնել բանտում, հարցաքննվել իրենց մասնագիտական ​​գործունեության հետ կապվածլ»,- ասել է Թուրքիայում CPJ-ի ներկայացուցիչ Օզգուր Օգրեթը։

Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն լրագրողներին, չեղարկեն դատական ​​հսկողության միջոցները, դադարեցնեն ոտնձգությունները, որոնք միայն արատավորում են երկրի համաշխարհային հեղինակությունը մամուլի ազատության առումով։

Էմմա Չոբանյան