Զելենսկիի հետ զրույցից հետո Թրամփը Մոսկվային ու Կիևին 30-օրյա հրադադարի կոչ է արել՝ այն չհարգելու դեպքում սպառնալով պատժամիջոցներով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին և Մոսկվային կոչ է արել համաձայնվել 30-օրյա անվերապահ հրադադարին և հայտարարել, որ եթե այն չպահպանվի, պատժամիջոցներ կկիրառի։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսիի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ռուսաստանի/Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ-ը 30-օրյա անվերապահ հրադադարի կոչ է անում։ Հուսով ենք, որ կպահպանվի ընդունելի հրադադար, և երկու երկրներն էլ պատասխանատու կլինեն այս ուղիղ բանակցությունների սրբությունը հարգելու համար։ Եթե հրադադարը չհարգվի, ԱՄՆ-ը և նրա գործընկերները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Որպես նախագահ՝ ես հավատարիմ կմնամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ապահովմանը՝ եվրոպացիների հետ միասին, և դա կլինի երկարատև խաղաղություն։ Այս հրադադարը, ի վերջո, պետք է վերածվի խաղաղության համաձայնագրի։ Ամեն ինչ կարող է արվել շատ արագ, և ես հասանելի կլինեմ ցանկացած պահի, եթե իմ ծառայությունները անհրաժեշտ լինեն»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ Թրամփի հետ զրույցի ընթացքում քննարկել են այն փաստը, որ Գերագույն ռադան վավերացրել է Միացյալ Նահանգների հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև «խաղաղության համար հետագա ջանքերի անհրաժեշտությունը»։ Զրույցի ընթացքում Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է համաձայնել 30-օրյա հրադադարի «նույնիսկ այսօրվանից» և ակնկալում է, որ Ռուսաստանը կհամաձայնվի այդ առաջարկին։

«Ես նաև հաստատեցի, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Սակայն դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու իր մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից։ Նախագահ Թրամփը հաստատել է, որ ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի, պատրաստ է օգնել և աջակցում է հրադադարի անհրաժեշտությանը»,- նշել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր եռօրյա հրադադարի մասին՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների հետ։ Հրադադարն ուժի մեջ է երեք օր՝ մայիսի 8-ի Մոսկվայի ժամանակով 00:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 00:00-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հստակեցրել էր՝ Կիևը չի ընդունում կարճաժամկետ հրադադարը և առաջարկում է հրադադար առնվազն 30 օրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի