Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ՝ ներկա գտնվելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.05.2025 | 10:58
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ երկրների ղեկավարների հետ ժամանել է Կրեմլ՝ ներկա գտնվելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին։
Փաշինյանը Մոսկվա է ժամանել նախօրեին։ Կառավարության փոխանցմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի