Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները համատեղ, Անձնագրային և վիզաների վարչությունից ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել 45-ամյա մի տղամարդու, որը ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (մարմնական վնասվածք) հատկանիշներով գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ ստորագրություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

