Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բելառուս Յարոսլավ Նովիկովին

Լուրեր

20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
Բոլորը

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել Բելառուսի 24-ամյա քաղաքացի Յարոսլավ Նովիկովին։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Յարոսլավ Նովիկովը պաշտոնական Երևանից քաղաքական ապաստան էր խնդրել այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով նրան ձերբակալել էին Հայաստանում։ Նովիկովը, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, Բելառուսին արտահանձնվելու դեպքում կկանգներ դատարանի առաջ։

Ամռանը Նովիկովի նկատմամբ Բելառուսում քրեական գործ էր հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու համար (քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մաս): Նախորդ տարվա սեպտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։

Այսօր հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում Բելառուսի 3 քաղաքացի կա։ Նրանցից Մաքսիմ Վաիտկիավիչուսը դեռևս մարտին դիմել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քաղաքական ապաստան հայցելով։

Անժելա Պողոսյան