Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավորները դժգոհություն են հայտնել ԱՄՆ Կոնգրես ներկայացված օրինագծի վերաբերյալ, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Մասնավորապես, Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, թե «ՄԱԿ-ից սկսած Բաքվի հաղթանակի դեմ պատժամիջոցների պլանների ձախողումից հետո ԱՄՆ Կոնգրեսը սկսել է Ադրբեջանի ընտրված պաշտոնյաներին պատժելու արշավը»։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կոնգրեսի «Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների կոմիտեն», որն առաջին անգամ պատրաստել է փաստաթուղթը, ինչպես նաև Թոմ Լանթոսի հիմնադրամը, եղել են նաև 907-րդ փոփոխության նախաձեռնողներն ու հեղինակները 1992 թվականին։ Չնայած 32 տարի է անցել, համաշխարհային հայությունը Լանթոսների ընտանիքի օգնությամբ քաղաքական շանտաժի է դիմում մեր երկրի դեմ։ Ռաուլ Վալլենբերգի Մարդու իրավունքների ինստիտուտը, որը ղեկավարում է Էդուարդո Էռնեկյանը՝ Արգենտինայի ամենահարուստ մարդը, որը հայտնի է որպես «օդանավակայանների մագնատ», խթանում է պատժամիջոցները»,- հայտարարել է Օրուջը։

Նա ասել է, թե պատժամիջոցներին Ադրբեջանի պատասխանը պետք է լինի «մեծ վերադարձի ամրապնդումը, սահմանազատման գործընթացը քայլ առ քայլ առաջ տանելը և տարածաշրջանում խաղաղության հասնելը»։

«Մենք պետք է ամրապնդենք ռազմաքաղաքական դաշինքը եղբայրական Թուրքիայի հետ, ոչ թե առճակատման մեջ մտնենք տարածաշրջանային պետությունների հետ և, ի վերջո, որպես խաղաղության թշնամիների՝ սև ցուցակում ներառենք կոնգրեսականներին, որոնք աջակցում են մեր հողերի օկուպացմանը՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքերից մինչև Ֆոգ Ռասմուսեն։ Կարելի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին Բաքու, սակայն պետք է մեկընդմիշտ փակել Ադրբեջանի ճանապարհը պարտվողների, մեր քաղաքական թշնամիների ու պատժամիջոցների աջակիցների համար»,- ասել է Օրուջը։

Մեկ այլ պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն էլ հայտարարել է, թե պատժամիջոցները նշանակություն չունեն։

«Այսօր պահանջում են  պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց նկատմամբ, որոնք արժանապատվորեն ծառայել են Ադրբեջանի պետականությանը։ Այս քայլերն արվում են այն մարդկանց դեմ, ովքեր իրենց կյանքով ու արյունով մասնակցել են Շուշիի գրավմանը։ Նրանք դեռ փորձում են վրեժխնդիր լինել»,- ասել է Նովրուզովը։

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ (HR8141), որը նախատեսում է պատժել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։ Օրինածում ներկայացված ադրբեջանցի պաշտոնյաները Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, Ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն են։

Էմմա Չոբանյան