Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Իրան-Ադրբեջան սահմանին «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողությունը տեղի է ունենալու մոտ օրերս։ Այս մասին հայտնել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարածաշրջանային ջրային ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Գաֆարզադեն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ավարտվել են հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը երկրի հյուսիս-արևմուտքում ամենակարևոր նախագիծն է, և այս օբյեկտի հանդիսավոր բացումը տեղի կունենա մոտ օրերս»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նա նշել է, որ հիդրոէլեկտրակայանի շահագործումը կբերի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին դեռևս մարտին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նովրուզից առաջ երկու երկրների ղեկավարները հանդիպելու են Խոդաֆերինում, որտեղ նրանց ներկայությամբ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։

«Հուսով եմ, որ երկու երկրների էներգետիկայի նախարարները շուտով կհանդիպեն՝ նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնելու համար։ Երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ սահմանին տեղի կունենա «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների և համապատասխան ամբարտակների բացման արարողությունը»,- ասել էր դեսպանը։

Նովրուզն ավարտվեց, սակայն նախագահներ Էբրահիմ Ռաիսիի ու Իլամ Ալիևի հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ։ Կողմերը դրա չեղարկման պատճառները չեն հայտնել։

Էմմա Չոբանյան