ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարեւորելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է որոշակի դիտարկումներ եւ առաջարկներ նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներն ընդգծել են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ունենալու անհրաժեշտությունը եւ նշել, որ նախատեսում են այդ կապակցությամբ քննարկումներ ունենալ շահագրգիռ կառույցների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն:

Զրուցակիցները քննարկել են նախագծին, ինչպես նաեւ թեմային առնչվող հարցեր, ընդգծել գործակցելու պատրաստակամությունը:

Նույն օրը հյուրերի հետ հանդիպել եւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությանը վերաբերող հարցեր են քննարկել ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Զեմֆիրա Միրզոեւան եւ Իրինա Գասպարյանը: