Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, բարձրագույն պարգևը հանձնելով նրա որդի Սարկիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Դիկրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրելն է: Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի …

