«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած երթը 6-րդ օրը՝ այսօր հասավ Երևան։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած  քայլերթը սկսվել էր շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, Կիրանցից։  Երթի մասնակիցները ուղղվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հանրահավաք է նախատեսված։  

Մինչ այս քայլերթը Տավուշում 2 շաբաթ շարունակ ակցիայի մասնակիցները փակ էին պահում Կիրանցի ճանապարհը՝ բողոքելով սահմանազատման հարցում իշխանության որդեգրած քաղաքականության դեմ։ Ոստիկաններն ուժ կիրառելով հեռացրել էին ակցիայի մասնակիցներին ճանապարհից, իսկ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացը 90 տոկոսով կատարված է: 

Այս օրերի ընթացքում քաղաքական տարբեր գործիչներ և հանրային դեմքեր իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և ընդգծել, որ միանում են շարժման գործողություններին: Մինչև այս պահը հրապարակային հայտարարվել է միայն մեկ պահանջի՝ սահմանազատման գործընթացի կասեցման մասին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացը 90 տոկոսով կատարված է: 

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժմանն այսօր անդրադարձել է Գարեգին Երկրորդը մայիսի 9-ի առթիվ տարածած ուղերձում։ «Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ  ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի»,- մասնավորապես ասված է ուղերձում։

Այսօր ԱԱԾ-ն, ոստիկանությունը հորդորեցին շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ԱԱԾ-ն, մասնավորապես, շեշտել է, որ «սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։  Ոստիկանությունն էլ նշել է, որ «հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։