ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 5-ին հավաստի օպերատիվ տեղեկություն էին ստացել ամիսներ առաջ տեղի ունեցածի վերաբերյալ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ նրանք պարզել են, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի 69-ամյա մի բնակիչ, առանց համապատասխան փաստաթղթերի ծառահատում կատարելու համար, հունիս-օգոստոս ամիսներին «Սևքար անտառտնտեսության» Աչաջրի անտառպետության անտառապահին յուրաքանչյուր անգամ վճարել է 10 հազար …