Բնակարանների շուկայում տեմպի նվազում կա․ ինչպես է ազդում ներքաղաքական իրավիճակը անշարժ գույքի շուկայի վրա

Լուրեր

04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի վերաբերյալ ընդհանուր գործարքների թիվը կազմել է 57 հազար 445, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 15 %-ով կամ 8380-ով։

Սրանք ՀՀ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներն են։ 

Գործարքների թվով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաքը։ Երևանում հունվար-մարտ ամիսներին կատարվել է 16 հազար 694 գործարք, որը կազմում է ընդհանուր գործարքների շուրջ 29 %-ը։ Նշենք, որ այս գործարքների մեջ են մտնում օտարումը, ժառանգությունը, նվիրատվությունը, վարձակալությունը, գրավադրումը, վերագրանցումը, օրինականացումն ու առաջնային գրանցումը։

Ըստ ներկայացված վերլուծության՝ աճել են նաև Երևանում բազմաբնակարան շենքերում բնակարանների առքուվաճառքի գործարքները։

Այսպես․ այս տարվա առաջին եռամսյակում մայրաքաղաքում կատարվել է բնակարանների առքուվաճառքի 2582 գործարք, որը 39,8 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Գները ևս շարունակում են աճել։ Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մայրաքաղաքում, ըստ Կադաստրի կոմիտեի,  բնակարանների գները բարձրացել են 12,9 %-ով։ 

Silver Ria անշսրժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով Կադաստրի կոմիտեի ներկայացված տվյալները ամբողջությամբ չեն արտացոլում պատկերը։

«Իրենք տեսնում են գործարքների այն թվերը, որոնք նոտարով ներկայացնում են։ Բացի այդ՝ նույն համայնքում բնակարանի 1 քմ-ի արժեքը կարող է 50 % տարբերություն տալ։ Օրինակ՝ կարող է լինել խրուշչովյան ժամանակի պանելային շենքում բնակարան, կամ նորակառույցում։ Եվս մեկ հանգամանք․ արդեն 2 տարի է գործում է օրենք, ըստ որի՝ գործարքները պետք է միայն անկանխիկ կատարվեն։ Շատ են դեպքերը, երբ մարդիկ եկել են ուրիշ երկրից, կամ թեկուզ այստեղ ապրող քաղաքացին գումար է հավաքել, տանում է, որ փոխանցի, բանկը չի ընդունում, ասում է՝ հիմք բեր։ Ու այդպիսի խնդիր է առաջանում, մարդիկ ստիպված քիչ թիվ են նշում, որոշ մասը կանխիկ են անում։ Օրինակ՝ կարող է 100 հազար դոլարանոց տունը 50 հազար դոլարով գրանցեն։ Պետք է հաշվի առնենք նաև, որ կադաստրի տվյալներով 2 տարի առաջ վաճառված գնման իրավունքը հիմա, երբ այդ շենքն ավարտական ակտ է ստանում, փաստացի այդ ժամանակ է առքուվաճառքի գործարքը կնքվում։ Դա էլ է արտացոլվում այդ տվյալներով»,- նշում է Հարությունովը։

Անցած տարվա տվյալների հետ եթե համեմատենք, Երևանում բնակարանների թանկացում չկա, նշում է նա։

«Ամեն դեպքում մեր գործարքների մեջ, մեր դիտարկումներով թանկացում չենք տեսել անցած տարվա համեմատ, որոշ դեպքերում՝ նույնիսկ գնի նվազում է եղել։ Ինչ վերաբերում է գործարքներին, նույնիսկ որոշակի տեմպի նվազում կա։ Գնորդներ շատ ունենք, բայց դժվար են որոշում կայացնում, շատ երկար են մտածում։ Ինչ-որ աննախադեպ բան չի եղել այս տարի՝ անցած տարվա համեմատ, որ գործարքները շատանան։ Ընդհակառակը՝ եթե նայենք, հիմա մեզ մոտ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շրջանակներում քննարկվող թեման հնարավոր պատերազմն է, ու դա հոգեբանորեն ազդում է մարդկանց վրա, նրանց որոշումների վրա։ Դա միանշանակ ազդում է շուկայի վրա․ մարդիկ կան, որ ուզում են հիփոթեքով բնակարան գնել ու կանխավճարն իրենց 5-10 տարվա հավաքած գումարն է, կամ կան, որ ամբողջ գումարն ունեն, մտածում են՝ արժե՞ այդ գումարը տան հիմա, բնակարան գնեն։ Ներքաղաքական այս իրավիճակն ազդում է գործարար միջավայրի, ներդրումներ անողների վրա։ Բազմաթիվ մարդիկ կան, որ ուզում են գան, գույք ձեռք բերեն, կամ որևէ նախագծի մեջ ներդրում անեն, տեսնում են երկրում իրավիճակը, չեն ուզում անել» ,- նշում է Հարությունովը։ 

Ինչ վերաբերում է օտարերկրացի գնորդներին, գործակալության տնօրենը նշում է․ նրանց թիվը փոքր է, բայց պետք է աշխատել այն ուղղությամբ, որ օտարերկրացիները հետաքրքրված լինեն Հայաստանում բնակարան ձեռք բերելով։

«Շատ հազվադեպ է լինում, որ օտարերկրացին Հայաստանում գույք է ձեռք բերում։ Վիճակագրական թվերի մեջ եղածը հիմնականում օտարերկրացի հայերն են, այս վերջին շրջանում էլ ռուսներն էին, որ եկել էին Հայաստան, գույք էին ձեռք բերում, բայց այնպես չէ, որ իրենք հիմա շատ են։ Օտարերկրացիներ չկան, բայց այդ ուղղությամբ պիտի շատ աշխատենք, որպեսզի գրավիչ դարձնենք մեր երկիրը։ Դա ներդրում է։ Պատկերացրեք՝ տարվա մեջ 100 օտարերկացի Հայաստանում բնակարան ձեռք բերի․ դա 10 մլն դոլարի ուղիղ ներդրում է։ Պետք է միջավայր ստեղծենք, որ մարդիկ փող բերեն։ Տարբեր երկրների փորձը դիտարկելիս տեսնում ենք, որ արտոնություններ են տալիս, որոշակի մեխանիզմներ են մտածում»։

Կանխատեսումների հարցում Անդրանիկ Հարությունովը զգուշավոր է․ նշում է՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան երկրում տեղի ունեցող գործընթացները։

Եթե առաջիկա 10-20 տարվա համար ունենանք կանխատեսելի խաղաղություն, շատ հնարավոր է՝ գներն էլ կարգավորվեն, այսինքն՝ բարձրանան։ Գները երբ բարձրանում են, մարդիկ բողոքում են, բայց իրականում դա ազդակ է, որ երկրում դրական պրոցեսներ են ընթանում, եթե ինչ-որ երկրում անշարժ գույքի պահանջարկը շատ է, ուրեմն դա լավ երկիր է, գրավիչ է այնտեղ ապրելը, միջավայրը լավն է, մարդիկ կարողանում են բիզնես դնել, եկամուտ ստանալ,- նշում է Հարությունովը։

Անժելա Պողոսյան