«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային կորուստների ֆոնին

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել իր ունեցվածքը՝ վերջին 25 տարվա ընթացքում առաջին վնասները և ամբողջ պատմության մեջ ռեկորդային կորուստները կրելուց հետո։

Ընկերությունը հայտարարել է, որ գնորդներ է փնտրում Մոսկվայում և Մոսկվայի մարզում խոշոր անշարժ գույքի համար: Դրանց թվում են գրասենյակային շենքերը Ստրոիտելի փողոցում, Imperial Park Hotel & Spa առողջարանային համալիրը Պերվոմայսկոյե բնակավայրում, ոչ բնակելի տարածքներ Նովոչերեմուշկինսկայա փողոցի տներից մեկի առաջին հարկում, ինչպես նաև 96 տեղանոց ավտոկայանատեղի Մոսկվայում ընկերության գլխավոր գրասենյակի մոտ, գրում է The Moscow Times-ը։

«Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Գազպրոմ» խմբի ընկերությունների՝ Սանկտ Պետերբուրգ տեղափոխման ավարտը»,- պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունից։

Անցյալ տարի «Գազպրոմ»-ը կրել է 629 միլիարդ ռուբլու զուտ վնաս, հայտնել է եկամուտների 27 տոկոսի անկման և EBITDA-ի կրկնակի կրճատման մասին: Ընկերության գազային բիզնեսը, որը շահագործում է մոլորակի ամենամեծ պաշարները, դարձել է անշահավետ (տարեկան 1,2 տրիլիոն ռուբլով), իսկ «Գազպրոմ»-ի պարտքը հասել է ռեկորդային 6,65 տրիլիոն ռուբլու՝ գերազանցելով Ազգային բարեկեցության հիմնադրամի լիկվիդային մասի չափը՝ 5 տրիլիոն ռուբլին:

Ուկրաինայի հարցում զիջումներ ձեռք բերելու անհաջող փորձից հետո հրաժարվելով գազ մատակարարել եվրոպական երկրներից շատերին՝ Կրեմլը զրկել է «Գազպրոմ»-ին իր հիմնական շուկայից, որի հետ ընկերությունը կապեր ուներ գրեթե կես դար։

Տարեվերջյան արդյունքներով՝ «Գազպրոմ»-ն արտահանել է ընդամենը 69 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 1985 թվականից ի վեր նվազագույն ծավալը։