Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ կանայք, Ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ: Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների …

