Մարտի 8-ին, ժամը 06:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների` «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են …

