ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, նույն զորամասի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու …