Նորատունկ սոսիները՝ չորացած․ Բեգոյանը պնդում է՝ դրանք կենսունակ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ակտիվիստ Արթուր Չախոյանն անցյալ տարվա նոյեմբերին պնդել էր, թե Մաշտոցի պողոտայում չորացած արևելյան սոսիներ են տնկվել։ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հերքել էր, թե նորատունկ սոսիները չորացած են։ Կանաչապատման ՀՈԱԿ-ը Չախոյանի ուղիղ հեռարձակումից հետո հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն՝ վանդալիզմ համարելով ակտիվիստի գործողությունները և ընդգծելով, որ դրանք բացասական ազդեցություն կունենան ծառերի կենսունակության վրա:

Չախոյանն այսօր տեղում ցույց տվեց՝ շուրջ կես տարի առաջ տնկված արևելյան սոսիները փոխարինվել են նորերով։

Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն անցյալ տարի մեզ վստահեցրել էր, որ տնկանյութը չորացած չէ, պարզապես ծառերը գտնվում են բնական վեգետացիոն շրջանի ավարտի փուլում, և քանի որ բաց գրունտում տնկված չեն եղել, այլ պահվել են փակ հողագնդով՝ թաղարի մեջ, ծառերի վեգետացիան ուշ սկսվում և շուտ ավարտվում է։ Այսօր Բեգոյանը վերահաստատեց խոսքերը՝ պնդելով, թե ծառերը չորացել են Արթուր Չախոյանի միջամտության հետևանքով։

Ոստիկանություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումը փոխանցվել էր Քննչական կոմիտե, սակայն հիմքերի բացակայությամբ պայմանավորված՝ քրեական վարույթ չէր նախաձեռնվել՝ Factor TV-ին հայտնել էին ՔԿ-ից։ Այս ամենից հետո ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ այլ կառույց՝ Դատախազություն, և միայն դրանից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ ՔԿ մամուլի խոսնակն այսօր Factor TV-ին տեղեկացրեց, որ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, նշանակված է դատաապրանքագիտական և բուսաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Արմեն Բեգոյանն ասաց՝ վարույթն իրականացնող մարմինը կպարզի՝ ծառերը չորացա՞ծ են եղել, թե՞ ոչ։ Թե նորատունկ սոսիներից քանիսը չեն արմատավորվել, Բեգոյանը դժվարացավ պատասխանել, բայց ասաց՝ շատ են:

Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ քաղաքն այս ամենից վնասներ չի կրել, և գումար չի մսխվել, քանի որ ծառերը փոխարինել է մատակարարող ընկերությունը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան