Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, Իսրայելի հարձակումները Գազայի վրա, տարածաշրջանում իրավիճակը, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները:

«Մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից դրական արդյունքի ակնկալիք հայտնելով՝ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը բավարար է, և որ խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, որպեսզի տարածաշրջանը հասնի այն կայունությանը, որին ձգտում է»,- ասվում է թուրքական կողմի տարածած հաղորդագրությունում։

Էրդողանը նշել է, թե «Թուրքիան և Ադրբեջանը կպահպանեն սերտ համագործակցությունը՝ կանխելու միակողմանի և կանխակալ արտաքին միջամտությունները տարածաշրջանն աշխարհաքաղաքական հակամարտության գոտու վերածելու համար, նաև հայտարարել, որ Թուրքիայի  համակողմանի աջակցությունը եղբայրական Ադրբեջանին շարունակվելու է»։

Անդրադառնալով Իսրայելին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ այն ձգտում է տարածել պատերազմը տարածաշրջանում, և թեև ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարը, Իսրայելը շարունակում է հարձակումները։ Նա  հայտարարել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը կարող է հետագա համագործակցություն ծավալել Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։