Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, որի դեմ նախօրեին մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սլովակյան ԶԼՄ-ներին։ Հինգ ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասում է ազդրի հոդի վիրահատություն, նշել են աղբյուրները։ Ռոբերտ Ֆիցոյի դեմ …

