Ինչ է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանն անցած տարի թարմացրել է իր շարժական գույքը։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պատգամավորի ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Աբրահամյանը 4․2 մլն դրամով վաճառել է 2008 թ-ի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենան և «Մխիթարյան ֆեմիլի» ՍՊԸ-ից մոտ 3․5 մլն դրամով գնել է 2018 թ-ի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա։

Պատգամավորը հայտարարագրել է Երևանում 2017-ին գնված 1 համատեղ բնակարան։ Տարեվերջին բանկում ունեցել է 6․2 մլն դրամ ավանդ, բանկային 2 հաշիվներին՝ 4․1 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 650 հազար դրամ։

Աբրահամյանը 2023-ին 10․2 մլն դրամ եկամուտ է ստացել, այդ թվում՝ 334 հազար դրամ «Այ դի բանկից» տոկոսավճար, 668 հազար դրամ՝ ՊԵԿ-ից հիփոթեքի եկամտահարկի վերադարձ, մոտ 8․8 մլն դրամ աշխատավարձ Ազգային ժողովից և 413 հազար դրամ աշխատավարձ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից։

Նրա վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 6․7 մլն դրամ։

Պատգամավորն անցած տարի 2 մլն 57 հազար դրամ միանվագ ծախս է արել։

Աբրահամյանի կինը՝ Գոհար Քոչարյանը, որ աշխատում է Վահե և Վիգեն Բադալյաններին պատկանող Softconstruct ընկերությունում որպես տեխնիկական հրապարակումների մասնագետ, բացի համատեղ բնակարանից ունի նաև 4 հողամաս Լոռու Բովաձոր համայնքում։

Softconstruct-ից Քոչարյանը ստացել է 6․2 մլն դրամ աշխատավարձ, ևս 567 դրամ «Այ Դի բանկից»՝ որպես տոկոսավճար։ Նրա բանկային հաշվին տարեվերջի դրությամբ եղել է 2684 դրամ, իսկ կանխիկ հայտարարագրել է մոտ 1․5 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան