Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ …

