«Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը պատրաստ է ԱԺ ներկայացման

Լուրեր

13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։

Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ 2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում է հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Հայրենադարձության և ինտեգրման հարցերով ընդունվել և ընթացք է տրվել 3 617 դիմումի, 340 հայրենադարձների համար կազմակերպվել են 13 օնլայն ու օֆլայն խորհրդատվական հավաք-հանդիպումներ, 413 հայրենադարձ մասնակցել է հայոց լեզվի, ինտեգրման ու վերապատրաստման անվճար դասընթացների, 81 սիրիահայեր պետպատվերի շրջանակներում օգտվել են առողջապահական ծառայություններից:

Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ և դրա արդյունավետությամբ: Զարեհ Սինանյանը նշել է, որ կենտրոնը համապարփակ ծառայություններ է մատուցում հայրենադարձներին՝ տարբեր խնդիրները լուծելու նպատակով, այդ թվում՝ երեխաների համար դպրոց, մանկապարտեզ գտնելու, աշխատանքի տեղավորման, քաղաքացիության, մաքսային հարցերի հետ կապված:

Նշվել է, որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը: Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:

Սփյուռքի ներուժի համախմբման, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ակտիվացման և հայկական շահերի պաշտպանության նպատակով գրասենյակը կազմակերպել է Ազգային երիտասարդական համաժողովը և Հայ իրավաբանների համագումարը, որոնց մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ 50 երկրից, 250 հայ իրավաբան 30 երկրից և 150 բանախոս 15 երկրից: Վարչապետը հետաքրքրվել է, թե օրինակ Ազգային երիտասարդական համաժողովի առաջ գործնական ի՞նչ է դրվել: Ի պատասխան նշվել է, որ դրա նպատակն է երիտասարդներին կապել Հայաստանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Զարեհ Սինանյանի խոսքով՝ երիտասարդների համար ներդրում անելով՝ ապահովվում է շարունակականություն բոլոր ծրագրերի համար: «Միևնույն ժամանակ երիտասարդների հետ ստեղծում ենք երկարաժամկետ հարաբերություններ»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմնական խնդիրն է մարդկանց հետ կապը պահպանել, փոխգործակցություն ապահովելը: Զարեհ Սինանյանը նշել է, որ համաժողովի օրակարգը մշակվում է մասնակիցների հետ:

Վարչապետին են ներկայացվել նաև գրասենյակի ընթացիկ ծրագրերը: Սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ին 50 սփյուռքահայ մասնագետ աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցներում: Միջոցառման մասնակիցների 72 տոկոսը հայրենադարձվել է՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում և մասնավոր հատվածում: Միջոցառման մասնակիցների կողմից մշակվել են 10 նոր ծրագիր՝ միտված Հայաստանի Հանրապետության առանձին ոլորտների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի, էկոնոմիկայի, սպառողների իրավունքների պաշտպանության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով «իԳործ» ծրագրին՝ հետաքրքրվել է դրա արդյունավետությամբ և կարևորությամբ: «Մենք ամեն տարի ունենում ենք մոտ 350 դիմորդ 50 տեղի համար: Ամենակարևորն այն է, որ ունեցել ենք որակյալ մասնագետների ներգրավման աճ: Կան նախարարություններ, որոնք շատ են կապված ծրագրի հետ, նրանք մեծամասամբ «իԳործ»-ն ընկալում են որպես հավելյալ ռեսուրս»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում՝ 2022-2023 թթ. ծրագրի 15 մասնակից հնարավորություն է ունեցել շարունակել աշխատանքը ևս մեկ տարով: Նույն հիմնադրամի հետ համագործակցությամբ ծրագիրը ներդրվել է նաև Շիրակի մարզում: 2023-2024 թթ.-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 կառույցներում ներգրավվել է 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ:

«Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում 13-18 տարեկան սփյուռքահայ 600 պատանիների համար կազմակերպվել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ, այցեր և այլն: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ի միջոցառմանը մասնակցել են 20 երիտասարդ 12 երկրից: Նրանք իրականացրել են համայնքային և հայրենադարձությանը վերաբերող շուրջ 100 իրազեկման հանդիպումներ և միջոցառումներ, 20 փորձի փոխանակման ծրագրեր, 40 մեդիա հրապարակումներ և այլ աշխատանքներ: 2023-2024 թթ. միջոցառմանը մասնակցում է 18 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 8 երկրից: Նրանց կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն 2024 թ. օգոստոսին:

Նշվել է նաև, որ 2023-ին առաջին անգամ մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է առողջապահության, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտներում: Ծրագրի շրջանակներում հարցազրույցներ են իրականացվել ՀՀ մարզերի և Երևանի տեղական կառավարման տարբեր օղակների միջև։ 40 մասնակից անցել է վերջնական ընտրությունը՝ սկսելով կամավորական աշխատանքը։

Կարևորվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ընդլայնման գործընթացը: Սփյուռքի գործերի հանձնակատարներ են նշանակվել Լեհաստանում, Նիդերլանդներում, Իտալիայում, Սլովակիայում, Դանիայում և Գերմանիայում: Զարեհ Սինանյանը նշել է, որ արդեն իսկ նշանակված հանձնակատարները համայնքում կշիռ ունեցող անձինք են, ովքեր ցանկություն և կարողություն ունեն լինել պետության ներկայացուցիչը համայնքում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի սփյուռքի համայնքները կառավարության հետ առնչվելու ցանց ունենան:

Մշակվել է «Սփյուռքից բարեգործական ծրագրերի իրականացմանն աջակցություն» ծրագիրը, որի շրջանակում հանձնակատարի գրասենյակն ունի ուղղորդման դեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի արդյունավետ ու նպատակային ուղղորդումը՝ համայնքների և կառավարության հետ համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով դրանք կյանքի կոչելու առումով: Վարչապետը կարևորել է ծրագրերի համակարգումը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է այդ գործընթացում լինի հաբ՝ կազմակերպությունների, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:

Սփյուռքի մարդկային ներուժի վերհանման, դրա քարտեզագրման և տեղեկատվական բազայի ստեղծման ուղղությամբ 2023-ին հավաքագրվել է 25,000 սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև լրամշակվել է 2021-ին հավաքագրված 50,000 անհատի վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկատվական բազայում, ընդհանուր առմամբ, առկա է 100 հազար սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, որը ենթարկվում է շարունակական թարմացման:

Շարունակվել են սփյուռքի համայնքների ուսումնասիրությունների իրականացումը, տեղի են ունեցել այցելություններ 13 երկրների հայ համայնքներ, որոնց ընթացքում կայացել են 178 հանդիպումներ:

Տեղեկացվել է, որ մշակվել է «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2038 ռազմավարության նախագիծը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի համայնքներում հայկական դպրոցների գործունեությանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ գործում է ավելի քան 800 դպրոց, որտեղ ուսում է ստանում 90 հազարից ավելի աշակերտ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայկական դպրոցներին աջակցության ցուցաբերումը, այդ թվում՝ անհրաժեշտ դասագրքերով ապահովմամբ: