26 Դեկտեմբեր 2023 | 15:18
Ադրբեջանում երեք թեկնածու բողոքում է, որ ԿԸՀ-ն իրենց չի գրանցում նախագահական ընտրություններին
Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացող երեք անձինք հայտարարել են, որ ԿԸՀ-ն չի ընդունել փաստաթղթերը։ Նրանցից Ավազ Թեմիրխանը (Ազատական կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ, որն Արդարադատության նախարարությունը հրաժարվել է վերագրանցել) ադրբեջանական Թուրան գործակալությանը հայտնել է, որ դեկտեմբերի 25-ին օրվա ընթացքում ԿԸՀ անդամներն իրեն չեն ընդունել։ «Ինձ ասում են, որ Կենտրոնական ընտրական …