Չնայած միջազգային ճնշումներին՝ Բաքուն երկարացրել է ընդդիմադիր գործչի գործով հետաքննության ժամկետը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր քաղաքական գործիչ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի գործով հետաքննության ժամկետը երկարացրել են մինչև օգոստոսի 20-ը՝ չնայած միջազգային ճնշումներին։ Այս մասին հայտնում է նրա եղբայրը՝ Գալիբ Թողրուլը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ օրենքի համաձայն՝ Իբադօղլուին առաջադրված մեղադրանքի հոդվածներով հետաքննության առավելագույն ժամկետը կարող է լինել 12 ամիսը և կարող է երկարաձգվել միայն մեկ ամսով՝ գլխավոր դատախազի առաջարկով։ Միաժամանակ, ապրիլի 22-ին կայացված տնային կալանքի որոշումը փոխվել է ոստիկանության հսկողությամբ։ Սրա հետ կապված Իբադօղլուի ձեռքից հանվել է էլեկտրոնային թևնոցը, ինչը նրան թույլ կտա անցնել հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա և մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա։

Նշենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ Իբադօղլուի գլխավորած «Ադրբեջանի ժողովրդավարություն և բարգավաճում շարժում» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը, ինքը՝ գործիչը, նույնպես դադարեցնում է քաղաքական գործունեությունը՝ առողջական խնդիրներով պայմանավորված։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով միջազգային ճնշումներին, Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել էին տնային կալանքով։ Այնուհետև նրա հետ էր հանդիպել Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում են քաղբանտարկյալ։ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ԵՄ-ն էլ բազմիցս կոչ են արել ազատ արձակել ընդդիմադիր գործչին։

Էմմա Չոբանյան