Եկեղեցին չպիտի՛ միջամտի քաղաքական գործերին․ սարսափելի է քաղաքականության կրոնականացումը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցին պահպանողական կառույց է, հոգևորականների մեծ մասը կրում և տարածում են ազգայնական գաղափարներ։ Այդ են վկայում մի շարք արտահայտություններ, որ արվում են նրանց կողմից այս օրերին հանրային բանավեճերում և ելույթներում, օրինակ՝ Արցախը վերադարձնելու ծրագրերից են խոսում, չթաքցնելով, որ դա ռևանշ է ենթադրում։ Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ անընդունելի է Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունը քաղաքական գործընթացներին․

«Սարսափելի է, երբ հոգևորականն ասում է, որ ինքը ռևանշիստ է։ Եթե ինքը զուտ անձնական մակարդակում է դա մտածում, դա իր անհատական խնդիրն է։ Բայց եթե ինքը փորձում է դա բերել-մտցնել պետության քաղաքականության մեջ, դա ավանտյուրա է։ Ավանտյուրան մի քաղաքական ծրագիր է, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, որովհետև այդ նպատակին հասնելու գործիքներ դու չունես»։ Ըստ Աղասի Թադևոսյանի՝ ռևանշիստ լինելու մասին բարձրաձայն հայտարարելուց առաջ դրա հեղինակները պետք է հետազոտած լինեին Ադրբեջանի և Հայաստանի ռազմական կարողությունները, և ունենային հստակ գնահատական, որ պատերազմի պարագայում հաղթանակ է լինելու։

«Իրոք մտածում եք՝ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ ռևանշ կարո՞ղ է անել, դա արկածախնդրություն է, սարսափելի վտանգավոր է։ Ռևանշի կոչ արեցիք, իսկ Ադրբեջանի զենքի ցանկը հաշվե՞լ եք, պատերազմում ՀՀ-ն կհաղթի՞, ռևանշիստներից ոչ մեկ չի հաշվել դա»,- նշեց մշակութային մարդաբանը։ Նա խոսեց նաև ՀՀ վարչապետի կողմից իրական և պատմական Հայաստանի մասին դիսկուրսի, հոգևորականների՝ քաղաքականությունում ներգրավվելու, պատերազմի և խաղաղության գաղափարների՝ հասարակության շրջանում ունեցած ընկալումների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան