Հայաստանի մրցավարները կսպասարկեն Կանանց Եվրոպայի առաջնության Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը․ այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը: Հանդիպման մրցավար է նշանակվել Սոֆիկ Թորոսյանը, մրցավարի օգնականներ՝ Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը: …

