Եվրոպական միության պատվիրակությունն այսօր հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ մշակված EU4Education Reforms ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ «Եռամյա այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երկրում կրթության կառավարման համակարգի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը ամրապնդելու, ինչպես նաև երեխաների և երիտասարդների …

