Իսրայելը հայտարարել է Կարմիր ծովից թռչող հրթիռ որսալու մասին

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Իսրայելական «Նետ» հակահրթիռային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է Կարմիր ծովից թռչող «երկիր-երկիր» դասի հրթիռը, իսկ հարավային Էյլաթ քաղաքում օդային հարվածի ազդանշաններ են հնչել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ «Նետ» հակահրթիռային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է Կարմիր ծովից Իսրայելի ուղղությամբ արձակված «երկիր-երկիր» հրթիռը։ Էյլաթ շրջանում միացվել են ազդանշանները՝ զգուշացնելով հրթիռակոծության վտանգի մասին։ Տուժածների մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել շիաների «Հըզբոլլահ» խմբավորման օբյեկտներին։

«Կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել «Հըզբոլլահ»-ի արձակման կայանքներին և ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավի Նաքուրայի, Մարուն էլ-Ռասի և Խիամի շրջաններում»,- ասվում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում։