Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին․ ՆԳՆ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 28-ի ժամը 20.45-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա մի կին և հայտնել, որ գործընկերուհու հետ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս Զորավար փողոցի տներից մեկում մաքրություն են արել, այդ ընթացքում տանտիրուհին ասել է, որ ննջասենյակի պահարանից ոսկյա զարդերը բացակայում են, և կասկածելով՝ ստուգել է իրենց, սակայն ոչինչ չի հայտնաբերել․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի ոստիկաններին հաղորդում է տվել նաև տանտիրուհին: Նա հայտնել է, որ տնից գողացել են ոսկյա զարդերը՝ պատճառելով 600 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հրազդանցի 39-ամյա կինը խոստովանել է, որ մաքրման աշխատանքներ կատարելիս, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա զարդերը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: