Փաստաբան Իգոր Տրունովը, որը ներկայացնում է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության 11 տուժածների շահերը, դիմում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել սեփականատերերի դեմ՝ «ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու համար»։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, որին վկայակոչում է Meduza-ն։ Տրունովի խոսքով՝ դիմումը ներկայացվել է 11 տուժածների, ինչպես նաև զոհերի հարազատների անունից։ …

