Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել, իսկ նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին վարչապետ Մուսթաֆա Մադբուլիին հանձնարարել է ձևավորել նոր կաբինետ, հայտնել են նախագահական գրասենյակից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկուշաբթի ալ-Սիսին ընդունել է Մադբուլիին, որը նախագահին է փոխանցել կառավարության հրաժարականի դիմումը։ «Նախագահը Մադբուլիին հանձնարարել է ձևավորել կոմպետենտ և փորձառու մարդկանց ներառող նոր կառավարություն»,- ասվում է գրասենյակի հայտարարության …

