Վրաստանում պատմել են, թե ինչ է սպառնում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտողներին

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հաշիվների հնարավոր ձերբակալության մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի կանոններին (Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին), գրում է Գրուզիա օնլայնը:

Մի շարք կազմակերպություններ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն գրանցվելու օտարերկրյա գործակալների ռեգիստրում։

Կալաձեն ասել է, որ իրենց սպառնում են ֆինանսական պատժամիջոցներ, որից հետո հաշիվները կսառեցվեն, իսկ կազմակերպությունները չեն կարողանա աշխատել։ Նրա խոսքով՝ ինքը չի հասկանում գրանցման մերժումը, եթե կազմակերպությունը թաքցնելու ոչինչ չունի։

Նրանք, ովքեր հրաժարվում են գրանցվել ռեեստրում, հայտարարում են, որ դեմ են «օտարերկրյա գործակալի» պիտակավորմանը, ինչպես արդեն եղել է Ռուսաստանում։

Հավելենք, որ տեղական հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է գրանցվեն հատուկ գրանցամատյանում՝ ելնելով միայն մեկ չափանիշից՝ եկամտի 20%-ից ավելի արտասահմանյան ֆինանսավորման դեպքում: