ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել Պաղեստինը

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները կոչ են արել բոլոր պետություններին ճանաչել Պաղեստինը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար, ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) կողմից:

«Բոլոր պետությունները պետք է հետևեն ՄԱԿ-ի 146 անդամ երկրների օրինակին և ճանաչեն Պաղեստին պետությունը և օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր քաղաքական և դիվանագիտական ռեսուրսները՝ Գազայում կրակի անհապաղ դադարեցում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ սա անհրաժեշտ պայման է Պաղեստինում և ամբողջ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև «Պաղեստինի ժողովրդի իրավունքների և ազատության ու անկախության համար նրա պայքարի ու տառապանքի կարևոր ճանաչման համար»:

Նրանք ողջունել են վերջերս Պաղեստինի ճանաչումը Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի կողմից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց՝ պաշտպանելու Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության հայտը: