Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև չմասնակցեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, սակայն վաղը՝ մայիսի 8-ին, շուրջ կես տարվա դադարից հետո կհանդիպի Պուտինի հետ։ Փաշինյանը նախ կնախագահի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը, որին կհաջորդի երկկողմ հանդիպումը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է՝ քննարկելու շատ հարցեր են կուտակվել։ «Վերջին ժամանակներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց …

