Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ողջունել է Կիպրոսի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել. «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատվում է որոշակի նոր դինամիկա։ Մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել, բայց չնայած …

