Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել Բելառուսի 24-ամյա քաղաքացի Յարոսլավ Նովիկովին։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Յարոսլավ Նովիկովը պաշտոնական Երևանից քաղաքական ապաստան էր խնդրել այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով նրան ձերբակալել էին Հայաստանում։ Նովիկովը, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, Բելառուսին արտահանձնվելու դեպքում կկանգներ դատարանի առաջ։ Ամռանը Նովիկովի նկատմամբ …

