Մինսկում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցող ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ «Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ։ Այնուամենայնիվ, նրանք հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ …

