Միջազգային արբիտրաժային դատարանը «Գազպրոմ»-ին պարտավորեցրել է 14 մլրդ դոլար վճարել՝ Գերմանիա գազի մատակարարումը դադարեցնելու համար

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ստոկհոլմում միջազգային արբիտրաժը բավարարել է գերմանական Uniper էներգետիկ կոնցեռնի հայցն ընդդեմ ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի՝ ավելի քան 13 միլիարդ եվրոյի (14 միլիարդ դոլար) չափով փոխհատուցման և Գերմանիա գազի մատակարարման դադարեցման պահանջով, գրում է The Moscow Times-ը։

Որոշումն ընդունվել է հունիսի 7-ին և վերաբերում է ռուսական ընկերության կողմից 2022 թվականի կեսերից սկսած գազային պայմանագրերի խախտումներին, հայտնել է Uniper-ը։

«Uniper-ը որոշել է խզել ռուսական գազի մատակարարման իր երկարաժամկետ պայմանագրերը և այդպիսով իրավաբանորեն դադարեցրել է գազի մատակարարման երկարաժամկետ հարաբերությունները ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» պետական ​​ընկերության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արբիտրաժային վճռի համաձայն՝ «Գազպրոմ»-ից վերադարձվող բոլոր միջոցները կուղղվեն անմիջապես Գերմանիայի դաշնային կառավարությանը, որը դարձել է Uniper-ի սեփականատերն այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին:

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր է և վերջնական։

Նախկինում Գերմանիայում ռուսական գազի ամենախոշոր գնորդը և «Հյուսիսային հոսք 2» նախագծի ներդրողներից մեկը՝ Uniper-ը, դադարեցրել է ռուսական գազ ստանալ պայմանագրային ծավալներով անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է դրա համար վճարել «ռուբլով»:

Մատակարարումներն ամբողջությամբ դադարեցվել են 2022 թվականի աշնանը, երբ Բալթիկ ծովում պայթեցվել է «Հյուսիսային հոսք» խողովակաշարի երեք գիծ։ Արդյունքում Uniper-ը ստիպված է եղել գազ գնել սփոթային շուկայում ռեկորդային բարձր գներով: Ընկերությունը ֆինանսական կոլապսից փրկելու համար Գերմանիայի կառավարությունը հատկացրել է 29 միլիարդ եվրո, իսկ հետո ստիպված է եղել այն ազգայնացնել։ 2023 թվականին ընկերությունը կրկին շահութաբեր է դարձել և սկսել պատրաստվել սեփականաշնորհման։