Ուկրաինան Դանիայից առաջին F-16 ինքնաթիռները կստանա այս ամառ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նիդերլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը հայտնել է, որ Ուկրաինան այս ամառ կստանա իր արևմտյան դաշնակիցներից առաջին F-16 կործանիչները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դրանից հետո մատակարարումները հունի մեջ կդրվեն։ Կլինեն ավելի ու ավելի շատ ինքնաթիռներ, և դա կփոխի ձեր ռազմաօդային ուժերը»,- ասել է Օլոնգրենը:

Նա հավելել է, որ նախ Ուկրաինա կործանիչներ կուղարկի Դանիան, հետո՝ Նիդերլանդները, սակայն «դա համատեղ աշխատանք է»։ Օլոնգրենը նշել է, որ չի կարող նշել ինքնաթիռի առաքման ճշգրիտ ամսաթիվը։

Մայիսին Բելգիայի արտգործնախարար Այա Լաբիբը հայտարարել է, որ այդ երկրից առաջին F-16-ները պետք է Ուկրաինա հասնեն մինչև տարեվերջ։

Բելգիան, Դանիան, Նիդերլանդները և Նորվեգիան խոստացել են Ուկրաինային փոխանցել մոտ 60 միավոր F-16 կործանիչ։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ ուկրաինական զինված ուժերը դրանք կընդունեն մի քանի խմբաքանակով երկար ժամանակ և չեն կարողանա բոլոր ինքնաթիռներն անմիջապես ներդնել մարտական գործողություններում, քանի որ օդաչուների պատրաստությունն ավելի դանդաղ է ընթանում, քան Կիևը կցանկանար։