Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները դարձել են «Մեդիայի ազատության համար» միջազգային մրցանակի դափնեկիրներ։ Նրանք մրցանակին արժանացել են «դիմադրության շարժման գործում ցուցաբերած խիզախության» և «Ռուսաստանում դաժան բռնապետության դեմ խիզախ և ոչ բռնի պայքարի համար», գրում է VOA-ն։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Գերմանիայում անցկացված Լյուդվիգ Էրհարդի ամենամյա գագաթնաժողովում։ Յուլիա Նավալնայան մրցանակն ընդունել է իր և …

