ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել անարդարացի ձերբակալվածներին

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Վոլքեր Թյուրկը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերանայել ձերբակալված լրագրողների և ակտիվիստների գործերը և ազատ արձակել առանց պատճառի կալանավորվածներին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել լրագրողների, ակտիվիստների և բոլոր այլ անձանց գործերը, որոնք անարդարացիորեն զրկվել են ազատությունից՝ համաձայն մարդու իրավունքների միջազգային իրավունքի, և ապահովել նրանց պաշտպանությունը դաժան վերաբերմունքից։ Բոլոր այն անձինք, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է Թյուրկը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթում։

Նշենք, որ «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունն» օրերս հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ Նախորդ ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող երկու տասնյակից ավելի  լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և  ազատ արձակել անարդարացի բանտարկվածներին։

Օրերս էլ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։