Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այստեղ նա բանակցություններ կանցկացնի տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել էին, որ գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը հանդիպում է անցկացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Մինչ այս, Թուրքիայի նախագահը Գերմանիայում էր՝ աջակցելու երկրի ֆուտբոլի …

