Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) Խորհրդի նիստին Հայաստանի խորհրդարանից պատվիրակություն չի մասնակցում, այս մասին Factor.am-ին հայտնեցին Աժ լրատվության վարչությունից՝ այլ մանրամասներ չնշելով։ Նշենք, որ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստը մեկնարկել է Ալմաթիում՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանականները նիստին կքննարկեն հավաքական անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու միջոցները, …

