Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցված է․ Թբիլիսիում ԵՄ դեսպան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նոր կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության ղեկավարների համար։

«Հունիսի 27-ին, ուղիղ տասը օր առաջ, Եվրամիության ղեկավարները, ԵՄ երկրների նախագահներն ու վարչապետները Բրյուսելում մի քանի շատ կարևոր որոշումներ են ընդունել։ Նրանք պայմանավորվել են Եվրամիության ապագա ռազմավարական օրակարգի, Եվրամիության ապագա առաջնորդների ինքնության շուրջ։ Նրանք վերահաստատել են մեր ամուր հանձնառությունն Ուկրաինայի պաշտպանությանը։ Ինձ համար շատ տխուր է ասել, որ նրանք նաև համաձայնեցրել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը։ Այդ մասին հստակ ասվում է Եվրոպայի խորհրդի եզրակացությունում։ Ուշադիր կարդացեք, այնտեղ կան մի շարք կետեր»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ Վրաստանի ներկայիս  իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության ղեկավարներին։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հստակորեն հեռացնում է երկիրը ինը քայլերն ավարտելուց, և հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելուն հայտարարված նպատակին:

«Ուստի, ցավոք, այս պահին Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցված է։ Սա իսկապես տխուր և հիասթափեցնող է, քանի որ, միևնույն ժամանակ, մենք արագ առաջընթաց ենք գրանցում այլ թեկնածու երկրների հետ: Ինչպես գիտեք՝ այս որոշման հաջորդ օրը Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ Վրաստանում ընտրություններից հետո, հոկտեմբերից հետո նոր կառավարությունը, ինչպիսին էլ այն լինի, կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- ասել է Գերչինսկին՝ նշելով, որ միայն Վրաստանից ու վրացիներից է կախված՝ երկիրը կդառնա՞ Եվրամիության հաջորդ ընդլայնման մաս, թե՝ ոչ։