Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարծում, որ ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին գերմանական զենքերով հարվածներ հասցնելը կհանգեցնի էսկալացիայի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ինչպես ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսքը միայն հնարավորության մասին է՝ պաշտպանելու խոշոր քաղաքը, օրինակ՝ Խարկովը»,- ասել է նա Antenne Bayern ռադիոկայանի եթերում։ Կանցլերը նշել է, որ Կիևին գերմանական զենք օգտագործելու իրավունք տրամադրելու որոշումը …

