ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն կոչ են անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։ «Քանի որ այս շաբաթ Վաշինգտոնը հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Միացյալ Նահանգները պետք է ապահովի, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործողությունների համար և չպարգևատրվի ռազմական …

