Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին․ Ջո Բայդեն

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է ավելի մեծ աջակցություն Ուկրաինային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի մեկնարկին ունեցած ելույթում, գրում է Sky news-ը։

Այս ուղերձը հնչում է այն բանից հետո, երբ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ուժեղացավ, և Բայդենի նախագահական մրցակից Դոնալդ Թրամփը շարունակում է ակնարկել, որ ԱՄՆ-ը կլքի ՆԱՏՕ-ն, եթե ինքը հաղթի նոյեմբերի ընտրություններում:

«Պուտինը չի ուզում ավելի պակաս, քան Ուկրաինայի ամբողջական հպատակեցումն ու Ուկրաինան քարտեզից ջնջելն է։ Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին»,- ասել է Բայդենը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքը լինելու է Ուկրաինային ռազմական և մարդասիրական օգնության նոր խոստումները:

Բայդենը և Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների ու Ռումինիայի ղեկավարները խոստացել են հինգ լրացուցիչ Patriot և այլ ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգեր՝ պաշտպանելու ուկրաինական քաղաքները, խաղաղ բնակիչներին և զինվորներին: Մյուս դաշնակիցները, ներառյալ՝ Կանադան, Նորվեգիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան, կտրամադրեն այլ համակարգեր, որոնք ուղղված են Ուկրաինայի պաշտպանության բարելավմանը:

«Սա առանցքային պահ է Եվրոպայի և տրանսատլանտյան հանրության, ես կարող եմ ավելացնել՝ նաև աշխարհի համար»,- հայտարարել է Բայդենը: