Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի հաղթանակը ՆԱՏՕ-ի համար գլխավոր ռիսկն է

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային, որը պաշտպանում է իրեն ռուսական ագրեսիայից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս պատերազմի արդյունքը կորոշի գլոբալ անվտանգության համակարգը տասնամյակների ընթացքում»,- ասել է նա Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում։

Նա նշել է, որ «ագրեսիվ Ռուսաստանի հետ որպես հարևան» տարբերակներ չկան՝ «առանց կորուստների և ռիսկերի»։

«Ամենամեծ արժեքը և ամենամեծ ռիսկը կլինի Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում։ Մենք չենք կարող դա թույլ տալ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ըստ Ստոլտենբերգի՝ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը քաջություն կհաղորդի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի մյուս ավտորիտար առաջնորդներին:

«Եկել է ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու ժամանակը»,- ​​ընդգծել է Ստոլտենբերգը։

Նա հանդես է եկել ՆԱՏՕ-ում նոր երկրների շարունակական ընդունման օգտին՝ Ուկրաինայի օրինակով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սառը պատերազմի ավարտից հետո դաշինքի ընդլայնումը միավորել է Եվրոպան, ճանապարհ հարթել ինտեգրման համար և խաղաղություն ու բարգավաճում բերել մայրցամաքին։ Նա հայտարարել է, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր պետք է դրսևորել «հստակություն և վճռականություն»։