Չնայած Հայաստանի տնտեսական զարգացման շուրջ իշխանությունների խանդավառ տրամադրություններին՝ անցած տարին օտարերկրյա ներդրումների տեսանկյունից, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ է եղել: Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2023 թ-ին ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2023 թ-ին Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է 138․6 մլրդ դրամ կամ մոտ 347 մլն դոլար: …

